Բաժին. Տնտեսական

Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

Դեկտեմբերի 10-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց: Պատվիրակությանը ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը:

Սենատի նախագահ Դանիլո Աստորին շրջել է դեռևս հոկտեմբերին դռները բացած դպրոցում, ծանոթացել աշակերտների հետ: Դանիլո Աստորին, ողջունելով դպրոցի աշակերտներին, զրուցել է նրանց հետ, ծանոթացել նրանց առօրյային: Սենատի նախագահը շրջել է դպրոցի ցուցասրահում, որտեղ ներկայացված են աշակերտների անհատական աշխատանքները, գրադարանում, նաև մարզասրահում:

Share