Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ շուկայում շարունակվում են խոշորացման միտումները

Հայաստանյան ԱՊՊԱ շուկայում շարունակվում են խոշորացման միտումները. շուկայի առաջատար ապահովագրական  ընկերությունները վստահորեն ամրապնդում են իրենց դիրքերը:

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 34%-ը:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյաների համաձայն՝ համեմատաբար մեծ մասնաբաժին է ապահովել նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 21%:

Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13%, «ՌԵՍՈ»՝  12%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 11%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ մոտ 9%:

Share