Բաժին. Տնտեսական

Բելգիայում համազգային գործադուլ է

Համազգային գործադուլը կաթվածահար է արել Բելգիան: Արհմիությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս կա´մ մնալ տանը կա´մ միանալ գործադուլավորներին:

Արհմիությունները հանդես են գալիս Շառլ Միշելի կառավարության տնտեսման կոշտ միջոցառումների դեմ, այն է` աշխատավոր բնակչությանը սոցիալական մի շարք նպաստներից զրկում, կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում, ապրանքների և ծառայությունների գների համատարած աճ: Գործադուլավորների պահանջներից մեկը խոշոր կապիտալի նկատմամբ հարկերի ավելացումն է:

Երկրում չեն գործում պետական ծառայությունները (կրթական, բժշկական և վարչական հաստատությունները, աղբահանության և այլ ծառայությունները): Աշխատանքի դուրս չեն եկել անգամ բելգիական մայրաքաղաքում հաստատված ԵՄ մի շարք կառույցների աշխատակիցները:

Երեկվանից գործադուլի ալիքը «ճարակել է» նաև միջազգային արագընթաց գնացքների երթևեկը, ընդհանրապես չեն գործում ցամաքային տրանսպորտի գծերը: Փակ է նաև Բելգիայի օդային տարածքը. հետաձգված են բոլոր չվերթները: Նախնական հաշվարկներով` Brussels Airlines ավիաընկերությունը գործադուլի հետևանքով կկրի մինչև 5 մլն եվրոյի վնաս:

Share