Բաժին. Տնտեսական

Հայաստանից Իրան արտահանումը նվազել է

Ընթացիկ տարվա առաջին 10 ամսում Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է 235,95 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է  4.8%: Այս ցուցանիշով Իրանը 4-րդն էՙ  Ռուսաստանից, Չինաստանից և Գերմանիայից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Իրան առևտրի ընդհանուր ծավալում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 68,16 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝ 167,78 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Իրան արտահանումը նվազել է 16%-ով, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը աճելՙ  2.1%-ով:

Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է 5.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 4.6%:

Share