Բաժին. Տնտեսական

Դռնփակ նիստը ավարտվել է

Ազգային ժողովում տեղի է ունեցել դռնփակ քննարկում: Քննարկման թեման եղել է դրամի շարունակվող արժեզրկումը: Պատգամավորների հարցերին պատասխանել են Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, զեկույցներով հանդես են եկել Ֆինանսների նախարարության և ԱԺ ներկայացուցիչներ:

Ընդհանուր առմամբ, նիստում նշվել է, որ ներկայում ՀՀ դրամը գերարժեզրկված է: ԿԲ նախագահը վստահեցրել է, որ իրավիճակը վերահսկելի է: Սպասվում է, որ մինչև տարեվերջ լարվածությունը կմարի:

Ոչ պաշտոնական գնահատմամբ՝ դրամի ներկայիս արժեզրկման արդյունքում Հայաստանի բնակչությունը դարձել է 30%-ով ավելի աղքատ:

Նշենք, որ օրվա ավարտին միջազգային շուկաներում գրանցվել է նավթի գների աճ, Ռուսաստանում գրանցվել են որոշակի փոփոխություններ, ինչով պայմանավորված՝ ակնկալվում է փոքր-ինչ դրական տեղաշարժ նաև Հայաստանում:

Share