Բաժին. Տնտեսական

Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է «Իսլամական պետությանը». Իրանի Գենշտաբի պետ

Սաուդյան Արաբիան նավթի վաճառքից ստացված իր եկամուտներն ուղղում է «Իսլամական պետության» ֆինանսավորմանը, հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին: Նրա խոսքով` Միացյալ Նահանգների ու Եվրոպայի կողմից «Իսլամական պետության» դեմ ստեղծած կոալիցիան ընդամենը մարտավարական քայլ է, և որ իրականում Արևմուտքը ֆինանսավորում է ահաբեկչական կազմակերպությանը թե´ ֆինանսապես և թե´ զինամթերքով: «Ավելացնելով նավթի արդյունահանման ծավալները, Սաուդյան Արաբիան մի կողմից` Արևմուտքի երկրներին վստահեցնում էր, որ նրանք վառելիքի հետ կապված խնդիրներ կունենան, իսկ մյուս կողմից էլ` նպաստելով նավթի գների իջեցմանը, դրանով իսկ նվազեցնում էր նավթարդյունահանող այն երկրների եկամուտները, որոնք պայքարում են տարածաշրջանում ահաբեկչության դեմ»,- նկատել է իրանցի գեներալը:

Ֆիրուզաբադին վստահեցրել է, որ Սաուդյան Արաբիայի պատճառով տարածաշրջանի տնտեսությունները կրել են 500 մլրդ դոլարի ընդհանուր վնաս: Միևնույն ժամանակ, երկիրն օգնել է ֆինանսական ճգնաժամ ապրող Արևմուտքի պետություններին` նրանց եկամուտներն ավելացնելով ընդհանուր առմամբ 300 մլրդ դոլարով:

Share