Բաժին. Տնտեսական

Ադրբեջանն անցնում է «խելացի» ավիառումբերի արտադրության

2015 թվականից Ադրբեջանն սկսում է «խելացի» ավիառումբերի սերիական արտադրություն: Այս մասին հայտարարել է ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, ում խոսքով` երկրի ներսում համապատասխան կառուցվածքների պատվերները լիովին կատարված են:
Ջամալովն ընդգծել է, որ ռազմական նշանակության արտադրանքի թողարկման գործում ներգրավված են արտասահմանցի մասնագետներ: Նրա խոսքով` ադրբեջանական պաշտպանական արդյունաբերության նախարարությունը տնօրինում է 58 արտադրական տեղամաս, որոնք բոլորն էլ հագեցած են համաշխարհային առաջատար ընկերությունների սարքավորումներով: Արտադրվում է ռազմական նշանակության ավելի քան 900 տեսակի արտադրանք: Ի դեպ, 2014 թվականին Ադրբեջանը արտահանել է 100 մլն դոլարի ռազմական նշանակության արտադրանք: Նախարարի գնահատմամբ` հաջորդ տարում երկիրը կընդլայնի արտահանման ծավալները:
Share