Բաժին. Տնտեսական

11 ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5.4 մլրդ դոլարի առևտուր

Ընթացիկ տարվա առաջին 11 ամսում Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5394.5 մլն ԱՄՆ դոլարի (շուրջ 2219.2 մլրդ ՀՀ դրամի) առևտուր: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 2.3%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման ծավալը աճել է 2.7%-ով և կազմել 1384.0 մլն ԱՄՆ դոլար (569.4 մլրդ ՀՀ դրամ), իսկ ներմուծման ծավալը կազմել է 4010.5 մլն ԱՄՆ դոլար (1649.8 մլրդ ՀՀ դրամ)՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 2.1%-ով:

Արդյունքում, ներմուծումը կազմել է մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 70%-ը:

Նշենք, որ 2013 թվականին մեր երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5,95 մլրդ ԱՄՆ դոլար (շուրջ 2437.8 մլրդ ՀՀ դրամ): 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր 5.6%-ով:

Share