Բաժին. Տնտեսական

Հունվար-նոյեմբերին միջին անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ

Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 215 300 ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել է «սահմանափակ»: Հունվար-նոյեմբերին մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել է 2.8% գնաճ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  հաշվետու ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 147 հազար  ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 8.1%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 195 հազար  ՀՀ դրամ՝ աճելով 7.7%-ով:

Նշենք նաև, որ  ավելի վաղ Կենտրոնական բանկը հրապարակել էր իր նոր կանխատեսումները, որոնց համաձայն՝ 2014-2017 թվականներին մեր երկրի աշխատանքի շուկայում կգրանցվեն հետևյալ զարգացումները: Միջին աշխատավարձերը կաճեն դանդաղ տեմպերով, իսկ գործազրկության մակարդակը կբարձրանա: 2015 թվականի համար ակնկալվում է տնտեսության միջին անվանական աշխատավարձերի  8%, իսկ 2016-2017 թվականներին՝ շուրջ 7% աճ:

Share