Բաժին. Տնտեսական

Գլոբալ տնտեսական աճը մեծացնում է նավթի պահանջարկը

Այսօր` դեկտեմբերի 22-ին նավթի համաշխարհային գները ցուցադրում են դրական դինամիկա այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Ալ Նաիմին հայտարարել է, թե համաշխարհային տնտեսական աճը մեծացնում է «սև ոսկու» նկատմամբ պահանջարկը:

Աբու Դաբիում կայացած համաժողովին Ալի Ալ Նաիմին ասել է, որ նավթի գլոբալ գերավելցուկը պայմանավորված է ՕՊԵԿ-ի սահմաններում նավթարդյունահանող երկրների միջև փոխգործակցության բացակայությամբ:

Քաթարի էներգետիկայի նախարար Մոհամեդ Ալ Սադան համաձայնել է իր գործընկերոջ հետ` հավելելով, որ այսօր «սև ոսկու» արդյունահանման ավելցուկը կազմում է օրական 2 մլն բարել: Նա նաև իր համոզմունքն է արտահայտել նավթի գների ինքնուրույն կարգավորման վերաբերյալ:

«Շուկայի համար լավագույն հավասարակշռությունը 70 դոլարի սահմաններում է (մեկ բարելի դիմաց): Քանի որ մոտենում ենք սուրբծննդյան` նավթի ցածր իրացվելիության նախաշեմին, ուստիև պետք է ակնկալել, որ գների վայրիվերումները դեռ կշարունակվեն»,- Bloomberg-ի համար պարզաբանել է Սիդնեյի Аyers Alliance Securities ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն Ջոնաթան Բարաթը:

Share