Բաժին. Տնտեսական

Բելառուսում փակվել է համացանցային 13 խանութ

Բելառուսի առևտրի նախարարությունը կասեցրել է համացանցային 13 խանութի գործունեություն: Առևտրի նախարար Իրինա Նարկևիչը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «նախարարությունն ուրախ էր երկրում համացանցային առևտրի զարգացման համար, սակայն վերջին ժամանակներում դրանց թվում էր, թե գների բարձրացման մորատորիումը և, առհասարակ, երկրի օրենսդրությունն իրենց չի վերաբերում»: Արդյունքում` նախարարությունը որոշում է կայացրել համացանցային 13 խանութ փակելու մասին: Դրանցից բացի, նախազգուշացվել են նաև համացանցային երեք հարթակներ:

Արդեն փակված համացանցային խանութները խախտում էին առևտրի և սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենսդրական դրույթները: Դրանց գործունեությունը կվերականգնվի միայն դեկտեմբերի 24-ին`  այն էլ սպառողների իրավունքներն այլևս չխախտելու վերաբերյալ համապատասխան մարմիններին փաստաթղթեր ներկայացնելուց հետո:

Share