Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ում բենզինի գները իջել են վերջին 5 տարվա նվազագույն մակարդակի

Միացյալ Նահանգներում շարունակում են նվազել բենզինի գները: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում դրանց արժեքը նվազել է մոտ 25 ցենտով և այժմ 1 գալոնի դիմաց միջինը կազմում է 2.47 դոլար (մեկ լիտրը` մոտ 65 ցենտ): Արդյունքում` ԱՄՆ-ում բենզինի գները հասել են 2009-ի մայիսից առայսօր նկատված նվազագույն մակարդակի: Այս տարվա մայիսից ավտոմոբիլային վառելիքի մեկ գալոնն էժանացել է ավելի քան 1.25 դոլարով:

Վերլուծաբանների կարծիքով` ԱՄՆ-ում բենզինի գների անկումն ուղղակիորեն կապված է նավթի համաշխարհային գների իջեցման հետ, ինչը նախևառաջ տեղի է ունենում նավթի նկատմամբ պահանջարկի նվազման ֆոնին:

Lundberg Survey ծառայության կողմից 2500 բենզալցակայանների շարքում անցկացված հարցման արդյունքներով` ամենաթանկ բենզինը վաճառվում է Նյու Յորքի Լոնգ Այլենդ կղզում (1 գալոնը՝ 2.82 դոլար), իսկ ամենաէժանը՝ Օկլահոմայի Թալսա քաղաքում (1 գալոնը՝ 2.06 դոլար):

Share