Բաժին. Տնտեսական

Հարավային Կորեան վերանայում է տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները

Հարավային Կորեայի կառավարությունը վերանայել է տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները` միևնույն ժամանակ հայտարարելով, որ միջոցներ կձեռնարկի` ԱՄՆ-ում բարձրացված տոկոսադրույքներից և արտաքին այլ ռիսկերից Ասիայի չորրորդ խոշոր տնտեսությունը պաշտպանելու նպատակով:

Համաձայն նոր կանխատեսումների` կորեական տնտեսությունը 2015 թվականին 4%-ի փոխարեն կաճի 3,8%-ով:

Երկրի ներքին տնտեսական պայմանները վատթարացել են հատկապես սկսած այս տարվա հուլիսից: «Մեր քաղաքականությունն ուղղված է տնտեսության խթանմանը, սակայն մասնավոր հատվածում սպառողական և ներդրումային տրամադրությունները չեն բարելավվի կանխատեսվածի չափ»,-ասված է Կառավարության հաղորդագրությունում:

Կորեայի բանկը օգոստոսից սկսած արդեն երկու անգամ բարձրացրել է տոկոսադրույքները և մեղմել հիփոթեքային վարկերի նկատմամբ սահմանված պահանջները, ինչը տնային տնտեսությունների պարտավորվածության մակարդակը ավելացրել է ռեկորդային չափով (965 մլրդ դոլար):

Share