Բաժին. Տնտեսական

«Գազպրոմի» արդյունահանման ծավալները 2014-ին կգրանցեն պատմական նվազագույն մակարդակ

Ընթացիկ տարում «Գազպրոմի» արդյունահանման ծավալները, նախորդ տարվա համեմատ, կնվազեն 9%-ով` կազմելով 443-445 մլրդ խմ: Այս ցուցանիշը ընկերության պատմության մեջ նվազագույնն է: Նախորդ պատմական հակառեկորդը արձանագրվել էր ետճգնաժամային` 2009 թվականին (461,5 մլրդ խմ):

2013-ին մոնոպոլիայի կողմից արդյունահանվել է 487,4 մլրդ խմ գազ, իսկ 20-րդ դարի ընթացքում ընկերությունը կայուն արդյունահանել է ավելի քան 500 մլրդ խմ գազ: Ճշտված տվյալներով` հունվար-նոյեմբերին «Գազպրոմը» արդյունահանել է 401,384 մլրդ խմ գազ: Դեկտեմբերին կանխատեսվում է 42 մլրդ խմ-ով պակաս ցուցանիշ` 4,8 մլրդ խմ գազ Ուկրաինա արտահանելու արդյունքում:

Գազային մոնոպոլիայի արտարժութային եկամուտները վերջին 5 տարում կազմել են տարեկան 50 մլրդ դոլար: Ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է 13 անգամ, իսկ եկամուտներն ավելացել 1,5%-ով:Ընթացիկ տարում «Գազպրոմի» արդյունահանման ծավալները, նախորդ տարվա համեմատ, կնվազեն 9%-ով` կազմելով 443-445 մլրդ խմ: Այս ցուցանիշը ընկերության պատմության մեջ նվազագույնն է: Նախորդ պատմական հակառեկորդը արձանագրվել էր ետճգնաժամային` 2009 թվականին (461,5 մլրդ խմ):

2013-ին մոնոպոլիայի կողմից արդյունահանվել է 487,4 մլրդ խմ գազ, իսկ 20-րդ դարի ընթացքում ընկերությունը կայուն արդյունահանել է ավելի քան 500 մլրդ խմ գազ: Ճշտված տվյալներով` հունվար-նոյեմբերին «Գազպրոմը» արդյունահանել է 401,384 մլրդ խմ գազ: Դեկտեմբերին կանխատեսվում է 42 մլրդ խմ-ով պակաս ցուցանիշ` 4,8 մլրդ խմ գազ Ուկրաինա արտահանելու արդյունքում:

Գազային մոնոպոլիայի արտարժութային եկամուտները վերջին 5 տարում կազմել են տարեկան 50 մլրդ դոլար: Ընթացիկ տարվա առաջին 3 եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է 13 անգամ, իսկ եկամուտներն ավելացել 1,5%-ով:

Share