Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ՀՆԱ-ի աճի տեմպերը առավելագույնն են վերջին 11 տարում

Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն 2014 թվականի երրորդ եռամսյակում աճել է 5%-ով: Bloomberg-ի տեղեկացմամբ` աճին նպաստող գլխավոր գործոններն են եղել զբաղվածության մակարդակի, աշխատավարձերի բարձրացումը և բենզինի գների նվազումը:

Ընդ որում` այս աճը առավելագույնն է 2003 թվականի երրորդ եռամսյակից սկսած: Այն գերազանցել է անգամ փորձագետների սպասումները, ովքեր կանխատեսում էին առավելագույնը 4,3% աճ: Երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կազմել էր 4,6%:

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտնել է նաև, որ առևտրային հաշվեկշռի պակասուրդը վերջին 5 տարում ՀՆԱ-ի 9,8%-ից նվազել է մինչև 2,5%: 

Share