Բաժին. Տնտեսական

Այս տարի վերամշակող ընկերությունները մթերել են 230 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող

Գյուղատնտեսության նախարարությունն ամփոփել է անցնող տարին: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ գյուղնապարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է ոլորտի ամփոփ տվյալները:

Այսպես, ըստ նախարարության հրապարակման՝ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել վերամշակման ոլորտում:

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 19-ի դրությամբ հանրապետության շուրջ 50 վերամշակող խոշոր ընկերություններ մթերել են ընդհանուր առմամբ 230 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղող, այդ թվում` 34 հազար տոննա բանջարեղեն (որից` 23 հազար տոննա լոլիկ), 14 հազար տոննա պտուղ և 184 հազար տոննա խաղող, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 35 մլրդ դրամ:

Ընդ որում, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի մթերման ծավալն ավելացել է 8.2 հազար տոննայով (3.6%), իսկ մթերման գները` 4-11%-ով:

Share