Բաժին. Տնտեսական

ՌԴ-ում 2015-ին գազի արտահանումը կավելանա 5%-ով

2015 թվականին Ռուսաստանում գազի արտահանման ծավալները հնարավոր է ավելանան 5%-ով` կազմելով մինչև 207,3 մլրդ խմ: ՌԴ Էներգետիկայի նախարարության տվյալներով` ընթացիկ տարում կանխատեսվում է այդ ցուցանիշի 4%-ով կրճատում` մինչև 197,2 մլրդ խմ: Նշված երկու ցուցանիշներն էլ ներառում են նաև հեղուկացված բնական գազի մատակարարումները:

Ինչ վերաբերում է «սև ոսկու» արտահանման ծավալներին, ապա այս տարվա համեմատ` 2015 թվականին հնարավոր է կրճատվեն 2,1%-ով` մինչև 224,7 մլն տոննա: Նախարարության տվյալներով` ընթացիկ տարում նավթի արտահանումը ևս հնարավոր է կրճատվի (նախորդ տարվա համեմատ 3%-ով)` կազմելով 229,5 մլն տոննա:

Share