Բաժին. Տնտեսական

ՌԴ արտաքին պետպարտքը հունվար-նոյեմբերին նվազել է 3,26%-ով

2014 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ` ՌԴ արտաքին պետպարտքը (ներառյալ նախկին ԽՍՀՄ պարտավորությունները, որոնք իր վրա է վերցրել Ռուսաստանը) կազմել է 53,97 մլրդ դոլար: Ֆինանսների նախարարության տվյալներով` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմում էր 55,79 մլրդ դոլար, իսկ նոյեմբերի 1-ին` 53,7 մլրդ դոլար: Այսպիսով` հունվար-նոյեմբերին ՌԴ արտաքին պետպարտքի մակարդակը նվազել է 3,26%-ով, իսկ նոյեմբերին` աճել 0,5%-ով:

Վարկատուների փարիզյան ակումբի պաշտոնական անդամների նկատմամբ ՌԴ ունեցած պարտավորությունները դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 46,6 մլն դոլար` մեկ ամսվա ընթացքում կրճատվելով 7,5%-ով, իսկ ակումբի անդամ չհանդիսացող վարկատուների նկատմամբ պետպարտքի մակարդակը պահպանվել է 921,5 մլն դոլարի մակարդակում: Ի դեպ` Փարիզյան ակումբը վարկատու երկրների հատուկ կազմակերպություն է, որը զբաղվում է պետական երաշխիք ունեցող միջպետական փոխառությունների և արտահանման վարկերի վերաձևակերպման դիմումների վերանայմամբ:

Share