Բաժին. Տնտեսական

Ընդլայնվել են էլեկտրոնային գնումների Armeps համակարգի հնարավորությունները

ՀՀ կառավարությունը  ընդլայնել է էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը՝  էլեկտրոնային գնումների կարգը հաստատող համպատասխան որոշման մեջ կատարելով փոփոխություններ և լրացումներ:

Այսպես,  2015թ. հունվարի 1-ից Armeps համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը:

Կառավարոթյունում վստահ են, որ այս փոփոխությունները և լրացումները կնվազեցնեն ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը:

Նշենք, որ ARMEPS-ը վեբ ծրագիր է, որ ներկայացնում է հանրային գնումների մրցույթների իրականացման էլեկտրոնային ընթացակարգերի լուծում: Armeps համակարգը գործում է Ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնի ենթակայությամբ:

Share