Բաժին. Տնտեսական

Հաստատվել են նոր նախարարությունների կանոնադրությունները

ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել է «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, հաստատվել նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Միևնույն ժամանակ, վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:

Հաստատվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը:

Share