Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են «Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակների» մրցույթի արդյունքները

ՀՀ կենտրոնական բանկն ամփոփել է ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի հերթական մրցույթի արդյունքները:

ԿԲ հայտարարության համաձայն՝ մրցույթին մասնակցելու նպատակով հետազոտական-վերլուծական աշխատանք էին ներկայացրել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի 53 ուսանող:

Մրցույթի վերջնական փուլին մասնակցել են 20 ուսանողներ, որոնց աշխատանքները գնահատելով, ԿԲ խորհուրդն ամսական 50.000 դրամի չափով, 6 ամիս ժամկետով Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ սահմանեց 7 ուսանողի՝ Լիլիթ Մայիլյանի (Արցախի պետական համալսարան), Արման Ասրյանի (Երևանի պետական համալսարան), Աշոտ Նանյանի (Երևանի պետական համալսարան), Հայկ Համբարձումյանի (Երևանի պետական համալսարան), Լուսինե Խաչատրյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Հասմիկ Մաթևոսյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Արմինե Արզումանյանի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) համար:

Share