Բաժին. Տնտեսական

Սինգապուրում արդյունաբերական արտադրությունը կրճատվել է

Նոյեմբերին Սինգապուրի արդյունաբերական արտադրությունը տարեկան արտահայտությամբ նվազել է 2,8%-ով: Առանց հաշվի առնելու կենսաբժշկական ապրանքների թողարկումը` արտադրությունը տարեկան արտահայտությամբ նվազել է 3,1%-ով: Դժվար կանխատեսելի դեղագործական հատվածը հաշվետու ամսին ցուցադրել է 4,4%-ով անկում: Կենսաբժշկական հատվածի արտադրությունը նվազել է 1,1%-ով:

Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարության կանխատեսումներով` երկրի տնտեսությունը 2014 թվականի արդյունքներով կցուցադրի մոտ 3% աճ: Չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի վերելքի տեմպերը փոքր-ինչ կդանդաղեն` համաշխարհային տնտեսության թույլ աճով պայմանավորված:

Հունվար-սեպտեմբերին սինգապուրյան ՀՆԱ-ն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ավելացել է 3,3%-ով:

Share