Բաժին. Տնտեսական

Շահագործման է հանձնվել Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը

Շահագործման է հանձնվել Երևանի Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում գտնվող Սոցիալական բնակարանային ֆոնդի հերթական շենքը:

Շենքն ունի 45 բնակարան, որոնցից 21-ը հանձնվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, 8-ը՝ մանկական խնամակալական կազմակերպությունների նախկին շրջանավարտներին և 16-ը՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին (3-ը՝ միածնող ընտանիքների, 9-ը՝ միայնակ կենսաթոշակառուների և 4-ը՝ սատարող ընտանիքների):

Կառավարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ այս շենքի շահագործմամբ լուծվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմիցս դիմած, առ այսօր լամպերի գործարանի հանրակացարանում, անմխիթար պայմաններում բնակվող 1988-1990 թթ. մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը:

Share