Բաժին. Տնտեսական

Ռուսական էմբարգոյի հետևանքով Իտալիան 9,5 մլրդ եվրո կկորցնի

Ռուսական էմբարգոյի պատճառով Իտալիայի ՀՆԱ-ն կկրճատվի տարեկան 9,5 մլրդ եվրոյով: Այս մասին հայտնել է Հռոմում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Իգոր Կարավաևը` մեջբերելով միլանական Luigi Bocconi հեղինակավոր համալսարանի փորձագետների տվյալները:

Իտալիայի արդյունաբերապես զարգացած հյուսիսի առաջատար ձեռնարկատերերը դեմ են Եվրամիության պատժամիջոցների քաղաքականությանը և նախկինի պես ցանկանում են փոխգործակցել Ռուսաստանի հետ: Վերլուծաբանների հաշվարկներով` ՌԴ հակապատժամիջոցները առավելապես ազդել են Իտալիայի ագրարային հատվածի և կոշկեղենի արտադրության վրա: Նրանց կարծիքով` որքան էլ պարադոքսային հնչի, պատժամիջոցների ներդրման և պատասխան էմբարգոյի արդյունքում` Ռուսաստանն ու Իտալիան հասկացան, որ չեն կարող առանց առևտրատնտեսական, ներդրումային, արդյունաբերական և տեխնոլոգիական լայնամասշտաբ փոխգործակցության:

Share