Բաժին. Տնտեսական

Վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ ՌԴ տնտեսությունը նվազել է 0,5%-ով

2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ՀՆԱ-ն 2009-ից սկսած առաջին անգամ տարեկան արտահայտությամբ արձանագրել է 0,5% անկում: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 29-ին տեղեկացրել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ` 2014 թվականի հունվար-նոյեմբերին ռուսական տնտեսությունն աճել է 0,6%-ով:

«Ընթացիկ տարվա նոյեմբերին տարեկան արտահայտությամբ ՀՆԱ-ի դինամիկայի վրա ազդած հիմնական բացասական գործոններից են եղել վերամշակող արտադրության տեմպերի կտրուկ անկումը, շինարարության ոլորտի, մեծածախ առևտրի, ինչպես նաև գյուղատնտեսության կրճատման բացասական միտումները»,- ասված է նախարարության զեկույցում:

Հոկտեմբեր ամսին ՀՆԱ-ի դինամիկան նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 0,5%:

Share