Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-ի և ՀԲ-ի համաշխարհային գերիշխանության ավարտը մոտեցել է

Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) ու Համաշխարհային բանկը (ՀԲ) հնացել են, քանի որ դրամական միջոցների խիստ անհրաժեշտություն ունեցող զարգացող շուկաներն այլևս դիմում են ԲՐԻԿՍ երկրներին, գրում է գերմանական Contra Magazin թերթի հոդվածագիրը:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի և ԲՐԻԿՍ-ի Զարգացման բանկի շնորհիվ աշխարհում ի հայտ է եկել ամերիկյան ֆինանսական համակարգի գերիշխանության հակակշիռը: «Զարգացող երկրները, ինչպես Արգենտինան և Վենեսուելան, որոնք դժվարություններ ունեն, գերադասում են փող խնդրել Պեկինից, քան թե կրկին ծնկի գալ ԱՄՆ-ի առջև»,- գրում է թերթը, հավելելով, որ սա հնարավոր է դարձել Չինաստանի հսկայական ծավալով պահուստների շնորհիվ, որոնք ներկայում գերազանցում են 4 տրլն դոլարը:

Ընդ որում` ՉԺՀ-ը արդեն վերածվում է համաշխարհային գլխավոր ներդրողներից և ակտիվ աշխատում է հատկապես` աֆրիկյան երկրներում:

Share