Բաժին. Տնտեսական

Beeline-ը պատրաստ է Ամանորին

Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը և Սուրբ Ծնունդը և տեղեկացնում, որ ընկերությունը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի և հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Ինչպես նշվում է Beeline-ի տարածած հաղորդագրության մեջ՝ ընկերությունը 18%-ով ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունը և 15%-ով միջազգային ինտերնետ կապուղիներինը: Բացի այդ, ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:  

«Beeline-ի հետ պարզ է և հարմար: Մենք անում ենք ամենը, որպեսզի այդպես լինի թե Ամանորի գիշերը և թե հաջորդող տոնական օրերին: Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը և հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբ աշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կստանան բոլոր շնորհավորանքները հեռախոսով, ինտերնետով և SMS-ով, ինչպես նաև կկարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ: Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կլինեն անվճար:

Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Share