Բաժին. Տնտեսական

Իսպանիայում սղաճը տարեկան արտահայտությամբ գրանցել է զրոյից ցածր մակարդակ

Դեկտեմբերին սղաճի մակարդակը Իսպանիայում կրճատվել է 0,6%-ով, իսկ տարեկան արտահայտությամբ` ցուցանիշը կազմել է մինուս 1,1%: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Վիճակագրության ազգային ինստիտուտին:

Սղաճի բացասական ցուցանիշը բացատրվում է Իսպանիայում էներգառեսուրսների գների նվազմամբ: Երկրի կառավարության կարծիքով` Իսպանիայում նկատվում է դեֆլյացիայի ժամանակավոր շրջան, ինչը բացասական ազդեցություն չի ունենա երկրի տնտեսության վրա: Նկատենք, որ 2013-ին Իսպանիայում սղաճի տեմպերը գնահատվում էին 1,8%:

Share