Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում բենզինը թանկացել է 2.6%-ով, դիզելային վառելիքը՝ 3.5%-ով

Դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները աճել են համապատասխանաբար 2.6%-ով և 3.5%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 3.5%-ով և 0.7%-ով: Միևնույն ժամանակ, 2014 թվականի հունվար-դեկտեմբերին, 2013 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները աճել են 3.4%-ով և 2.2%-ով:

Share