Բաժին. Տնտեսական

2014թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում կաթի արտադրությունն ավելացել է 6.5 %-ով

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2014 թվականի հունվար- նոյեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գրանցված ամփոփ վիճակագրական տվյալները: Հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում կաթի արտադրության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել են 6.5 %-ով և կազմել 374.2 մլն լիտր:

Միևնույն ժամանակ, մածունի արտադրության ծավալներն աճել են 28.1%-ով և կազմել 4192 տոննա, թթվասերի արտադրության ծավալներն աճել են 5.4%-ով` կազմելով 3362.3 տոննա:

Կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամիսների ընթացքում նվազել են շուրջ 10%-ով և կազմել 851.9 տոննա, իսկ պանրի արտադրության ծավալն աճել է 5.8 %-ով և կազմել 17265.1 տոննա:

Share