Բաժին. Տնտեսական

Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են 46.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-նոյեմբեր ամիների ընթացքում Հայաստանում արտադրված հանքային ջրերի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 46.1 %-ով և կազմել 52 412 500 լիտր:

Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրության ծավալներն աճել են 41.6%-ով և կազմել 28 979 700 լիտր: 

Share