Բաժին. Տնտեսական

Նոյեմբերին ՏՀԶԿ երկրներում տարեկան սղաճը դանդաղել է մինչև 1,5%

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ հանդիսացող երկրներում սղաճի միջին ցուցանիշը 2014-ի նոյեմբերին տարեկան արտահայտությամբ կազմել է 1,5%, իսկ նախորդ (հոկտեմբեր) ամսվա համեմատ` 1,7%:

Արդյունաբերապես առավել զարգացած 34 երկրները միավորող կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ էներգակիրների գները նոյեմբեր ամսին նվազել են 2,1%-ով: Հոկտեմբերին և սեպտեմբերին ցուցանիշը համապատասխանաբար` կազմել է 0,3% և 0,1%: Պարենամթերքի հատվածում գնանկումը պահպանվել է  2,5% մակարդակում:

Հաշվետու ամսին եվրոգոտու 18 երկրներում գների աճի տեմպերը փոքր-ինչ նվազել են` տարեկան արտահայտությամբ գրանցելով 0,3%: Ճապոնիայում այդ ցուցանիշը կազմել է 2,4%, ԱՄՆ-ում` 1,3%, Կանադայում` 2%, Մեծ Բրիտանիայում` 1%:

Հնդկաստանում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում և ՀԱՀ-ում նկատվել է սպառողական գների աճի դանդաղում` համապատասխանաբար մինչև 4,1%, 1,4%, 2,5% և 5,8%: Ռուսաստանում ` հակառակը, ցուցանիշն արագացել է մինչև 9,1%, ինչն առավելապես պայմանավորված է եղել ազգային արժույթի փոխարժեքի թուլացմամբ:

Share