Բաժին. Տնտեսական

Պահածոների արտադրությունն աճել է

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին մեր երկրում արտադրվել են 11 հազար 161.1 տոննա պահածոներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է ավելի քան 17%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ արտադրված պահածոներից 2 հազար 373.3 տոննան կազմել են մրգի պահածոները, 4 հազար 706.1 տոննան՝ բանջարեղենի, 3 հազար 261.4 տոննան՝ տոմատի պահածոները:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում զգալի (շուրջ 70%) աճել է բանջարեղենի պահածոների արտադրությունը:

Մրգի պահածոների արտադրությունը կրճատվել է 24%-ով, իսկ տոմատի պահածոների արտադրությունը աճել է 21%-ով:

Share