Բաժին. Տնտեսական

2014-ին ռուս-չինական ապրանքաշրջանառությունն աճել է 6,8%-ով

2014թ. արդյունքներով` ռուս-չինական ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է 6,8%-ով և կազմել 95,28 մլրդ դոլար: ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության տվյալներով` ռուսական ապրանքների ներկրումը Չինաստան աճել է 4,9%-ով` կազմելով 41,6 մլրդ դոլար: Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում չինական արտահանումը ՌԴ արձանագրել է 8,2% աճ և կազմել 53,68 մլրդ դոլար: Չնայած ռուբլու փոխարժեքի կտրուկ անկմանը` ռուս-չինական առևտուրը շարունակել է պահպանել դրական դինամիկա:

Նախորդ տարվա դեկտեմբերին ռուս-չինական ապրանքաշրջանառության ծավալը գնահատվել է 8,57 մլրդ դոլար, ինչը 5,4%-ով ավելի է, քան 2013թ. նույն ամսվա ցուցանիշը:

ՉԺՀ տնտեսական զարգացման նախարարության տվյալներով` Ռուսաստանի առևտրային գործընկերների թվում Չինաստանը զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Ռուսաստանը Չինաստանի համար 9-րդ տեղում է:

Share