Բաժին. Տնտեսական

Հայաստան-Ֆրանսիա առևտրի շրջանառությունն աճել է 18%-ով

Ընթացիկ տարվա առաջին 11 ամսում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրի շրջանառությունը կազմել է  75,35 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 18%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից Ֆրանսիա արտահանումը կրճատվել է 18%-ով և կազմել 4,43 մլն ԱՄՆ դոլար: Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը աճել է 21%-ով և կազմել 70,91 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվետու ամիսների արդյունքներով Ֆրանսիայի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 1,4%, ընդ որում Ֆրանսիային բաժին է ընկել արտահանման համախառն ծավալի 0.3%-ը, ներմուծման ծավալի՝ 1.8%-ը:

Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստան-Ֆրանսիա առևտրի շրջանառությունը կազմել էր 70,78 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Հայաստանից Ֆրանսիա արտահանումը կազմել էր 6,56 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ֆրանսիայից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 64,22 մլն ԱՄՆ դոլար:

Share