Բաժին. Տնտեսական

Արտահանվել են 1,6 մլն դոլարի արվեստի ստեղծագործություն

Հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրից արտահանվել են  1 մլն  579.1 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է ցուցանիշի անկում՝ շուրջ 7%-ով:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստանից արտահանվել էին 1 մլն  745.6 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2012 թվականին մեր երկրից արտահանված արվեստի ստեղծագործությունների ընդհանուր արժեքը կազմել էր 1 մլն 14.5 հազար ԱՄՆ դոլար:

Share