Բաժին. Տնտեսական

Պղնձի արդյունահանման ծավալներն ավելացել են 3.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ 2014թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արդյունահանվել է 175.562 տոննա պղնձի խտանյութ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաեմատ աճել է 3.5%-ով:

2014թ. առաջին 11 ամսում Հայաստանի Հնարապետությունում արդյունահանված մոլիբդենի խտանյութի ծավալներն ավելացել է 1.8%-ով և կազմել 10.802 տոննա:

Այս տարվա հունվար-նոյեմբեր  ամիսներին Հայաստանում արդյունահանվել է 13.696 տոննա Ցինկի խտանյութ: Այս ցուցանիշը նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմեատ նվազել է 8.0%-ով: Միևնույն ժամանակահատվածում 10.7%-ով ավելացել է ալյումինի գլանվածքի արդյունահանումը՝ 19.7 տոննա:

Share