Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը կպահպանի նավթարդյունահանման նախկին ծավալը

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարել է, որ 2015-ին նավթի արդյունահանման ծավալները կպահպանվեն 525-526 մլն տոննայի սահմանում, ինչպեսև 2014-ին` չնայած նավթի գների կտրուկ նվազմանը: 

Իսկ ահա նավթարդյունահանող մի շարք երկրներ վերանայել են իրենց ծրագրերը: Դրանցից որոշները կավելացնեն, իսկ որոշները` հակառակը, եթե նավթի գները շարունակեն մնալ 50 դոլարից ցածր մակարդակում:

Նկատենք, որ ԱՄՆ-ում, Կանադայում, Շոտլանդիայում, Բրազիլիայում էներգակրի ցածր գներն արդեն հարվածել են նավթային ոլորտի շատ ընկերությունների (Shell, BP, Chevron): Արդյունքում` կրճատվել են հազարավոր աշխատատեղեր:

Ընդ որում` նավթարդյունահանող մի շարք խոշոր երկրներ ֆինանսական տարին ավարտել են բյուջեի պակասուրդով, այդ թվում նաև` ՕՊԵԿ-ի նավթարդյունահանող խոշորագույն երկիրը համարվող Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Քաթարը և Քուվեյթը:

Ուշագրավ է, որ WSJ ամսագրի տվյալներով` նավթարդյունահանող երկրներից միայն Նորվեգիան է ի վիճակի ապրել առանց բյուջեի պակասուրդի` անգամ նավթի մեկ բարելի դիմաց 40 դոլարի պարագայում:

Share