Բաժին. Տնտեսական

Վրաստանին բաժին է ընկնում մեր երկրի արտահանման 5.3%-ը

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանի հետ մեր երկրի առևտրի շրջանառությունը կազմել է 138,64 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 1.3%-ով:  Արդյունքում, Վրաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի 2.6%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 73,87 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով կրճատվելով շուրջ 5%-ով: Վրաստանից Հայաստան ներմուծումը կազմել է շուրջ 64,77 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9%-ով:

Հաշվետու 11 ամսվա արդյունքներով Հայաստանի արտահանման կառուցվածքում Վրաստանի մասնաբաժինը կազմել է  5.3%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 1.6%:

Նշենք, որ 2013 թվականին Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը կազմել էր 151,94 մլն ԱՄՆ դոլար: 2012 թվականի համեմատ ցուցանիշն աճել էր շուրջ 27%-ով:

 

Share