Բաժին. Տնտեսական

Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կրճատվել է

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան-Իրան առևտրի շրջանառությունը կազմել է 263,22 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 4.9%: Այս ցուցանիշով Իրանը 4-րդն էՙ  Ռուսաստանից, Չինաստանից և Գերմանիայից հետո:

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Իրան առևտրի ընդհանուր ծավալում Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 77,03 մլն ԱՄՆ դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը՝ 186,19 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից Իրան արտահանումը նվազել է 12%-ով, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը աճելՙ  2%-ով:

Իրանի մասնաբաժինը Հայաստանի արտահանում կառուցվածքում կազմել է  5.6%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 4.6%:

Share