Բաժին. Տնտեսական

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսիստները

Հայաստանի ֆինանսական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 353,9 հազար ՀՀ դրամ, ընդ որում` ֆինանսական ոլորտի պետական հատվածում աշխատողների աշխատավարձն ավելի բարձր է, քան մասնավոր հատվածում աշխատողներինը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ֆինանսական ոլորտի պետական հատվածի աշխատակիցների անվանական միջին աշխատավարձը կազմում է 507,4 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածի աշխատակիցներինը՝  344,8 հազար ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ ֆինանսիստները Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:

Երկրորդ տեղում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աշխատողներն են (330,3 հազար ՀՀ դրամ), երրորդ տեղում՝ տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները (302,8 հազար ՀՀ դրամ):

Share