Բաժին. Տնտեսական

Ի՞նչ արժեն բնակարանները Երևանում

Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նոյեմբերին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը սահմանվել է 428 հազար ՀՀ դրամ: Համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 282,7 հազար դրամ:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275,2 հազար դրամ, Ավանում՝ 260,2 հազար դրամ, Շենգավիթում՝ 256,65 հազար դրամ, Նոր-Նորքում՝ 252.80 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 251,0 հազար դրամ, Աջափնյակում՝ 249,6 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 242,5 հազար դրամ, Նուբարաշենում` 156,15 հազար դրամ:

Share