Բաժին. Տնտեսական

Հայաստանի շինարարության ոլորտի ակտիվացմանը «փորձում են օգնել» միջազգային դոնորները

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացվել է 33,24 մլրդ ՀՀ դրամի շինարարություն: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է ավելի քան 15%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության շուրջ կեսը բաժին է ընկել Ասիական Զարգացման Բանկի ծրագրերին (19,10 մլրդ ՀՀ դրամ): Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է մոտ 2 անգամ:

Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին իրականացվել է 5,42 մլրդ ՀՀ դրամի շինարարություն (ցուցանիշը կրճատվել է 40%-ով),  Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջոցների հաշվին՝ 5,27 մլրդ ՀՀ դրամի շինարարություն (ցուցանիշն աճել է 3.5 անգամ), իսկ Գերմանիայի զարգացման բանկի միջոցների հաշվին՝ մոտ 2,1 մլրդ ՀՀ դրամի շինարարություն (ցուցանիշը կրճատվել է 65%-ով):

Հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության մասնաբաժինը շինարարության համախառն ծավալում կազմել է շուրջ 10%:

Share