Բաժին. Տնտեսական

11 ամսում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 194,8 հազար գործարք

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 194 հազար 840 գործարքներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ գործարքների շուրջ 34%-ը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Միևնույն ժամանակ, մոտ 14%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին, մոտ 9%-ը՝ Արմավիրի մարզին,  8%-ը՝ Արարատին մարզին: Արագածոտնի մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 6%-ը: Լոռու մարզում ցուցանիշը կազմել է 7%, Գեղարքունիքի մարզում` 6,6%, Շիրակի մարզում՝ 5,6%, Սյունիքի մարզում՝ 4,3%, Տավուշի մարզում՝ 3,5%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 1,8%:

Գործարքների 24%-ը կազմել են օտարման, 12%-ը՝ գրավադրման, 10,5%-ը` առաջնային գրացման, 10%-ը՝ ժառանգության գործարքները:

Share