Բաժին. Տնտեսական

Կիպրոսը ֆինանսական խորհրդատու է փնտրում Cyprus Airways-ի ապրանքանիշը վաճառելու համար

Կիպրոսի կառավարությունը ազգային ավիափոխադրող Cyprus Airways-ի առևտրային ապրանքանիշի վաճառքը կազմակերպելու նպատակով հրավիրել է միջազգային ֆինանսական մի շարք ընկերությունների: Ներկայում կիպրական իշխանությունների խնդիրն է` գտնել հեղինակավոր ֆինանսական խորհրդատուի, ով ունի հուսալի ներդրողներ գտնելու համապատասխան փորձ:

Cyprus Airways-ը, որի գրեթե 94%-ը պատկանում էր պետությանը, հունվարի 9-ին զրկվել է արտոնագրից այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը որոշել է, որ ավիափոխադրողը 2012-2013թթ. անօրինական կերպով պետությունից սուբսիդիաներ է ստացել` խախտելով ԵՄ կողմից ամրագրված` մրցակցության մասին կանոնները, ուստի անհապաղ պետք է վերադարձնի ստացված միջոցների (100 մլն եվրո) ավելի քան կեսը (65 մլն եվրո): Եվ քանի որ ֆինանսական ծանր իրավիճակում գտնվող ավիափոխադրողը չունի նման միջոցներ, ուստի այն ստիպված է եղել հայտարարել սնանկացման մասին և սկսել ինքնալուծարման գործընթաց:

Share