Բաժին. Տնտեսական

Իրաքն ավելացնում է նավթի արդյունահանումը

Այս տարի Իրաքում նավթի արդյունահանման ծավալները կհասնեն պատմական առավելագույն ցուցանիշին, հայտարարել է Իրաքի նավթարդյունահանման հարցերով նախարար Ադիլ Աբդ Ալ-Մահդին: Նրա խոսքով` ընթացիկ տարում արդյունահանումը կհասնի օրական 4 մլն բարելի` Քրդստանի հետ վերջերս համաձայնագրի կնքումից հետո: Արդյունահանման ծավալների ավելացումը մեծապես կօգնի փոխհատուցել նավթի գնանկումից կրած վնասները: Նախարարի գնահատականով` նավթի արտահանումը կկազմի մոտ 3,3 մլն բարել: Երկիրը դեկտեմբերին արտահանել է 2,94 մլն բարել, ինչը առավելագույն ցուցանիշն է 1980թ. ի վեր:

Ներկայում Իրաքը, որը նավթի պաշարների մեծությամբ աշխարհում 5-րդն է, տասնամյա պատերազմից և տնտեսական պատժամիջոցներից հետո աստիճանաբար սկսում է վերականգնել սեփական էներգետիկ ոլորտը:

Share