Բաժին. Տնտեսական

Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր-երկրները

Ռուսաստան, Գերմանիա, Չինաստան. սրանք այն երկրներ են, որոնց հետ մեր երկիրն իրականացնում է առավել մեծ ծավալի առևտրային գործառնություններ: 2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության 23.6%-ը, Չինաստանին՝ 9.9%-ը, իսկ Գերմանիային՝ 7.5%-ը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  Հայաստանի 10 խոշոր առևտրային գործընկեր երկրների վարկանիշում հայտնվել են նաև Իրանը (4.9%), Թուրքիան (3.9%), ԱՄՆ-ն (3.8%), Իտալիան (3.7%), Ուկրաինան (3.5%), Շվեյցարիան (2.8%) և Վրաստանը (2.6%):

Այս 10 երկրները միասին ապահովել են մեր երկրի արտաքին առևտրի 66,2%-ը:

Share