Բաժին. Տնտեսական

Հայաստանում շուրջ 70%-ով աճել է սիգարետների արտադրությունը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 մլրդ 505.1մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 70%-ով:

Նշենք, որ 2013 թվականի 11 ամսում մեր երկրում արտադրվել էր 6 մլրդ 847.7  մլն հառ սիգարետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, ըստ որոնց՝ 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 7730 մլն հատ սիգարետ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել էր 25%-ով, իսկ 2008 թվականի համեմատ՝ ավելի քան 2 անգամ:

2012 թվականին մեր երկրում արտադրել էր 6155 մլն հատ սիգարետ, 2009 թվականին՝ 3310 մլն հատ սիգարետ:

Վերջին չորս տարվա կտրվածքով սիգարետների արտադրության անկում գրանցվել է միայն 2011 թվականին, երբ արտադրվել էր 3361 մլն հատ սիգարետ՝ 2010 թվականին գրանցված 4127 մլն հաատ ցուցանիշի դիմաց:

Share