Բաժին. Տնտեսական

Հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է շուրջ 55 հազար տոննա տուֆ

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանն արտադրել է 54 հազար 838.0 տոննա տուֆ (ուղիղ կտրվածքի): Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 4.4%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Նշենք, որ 2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արտադրվել էր 52 հազար544 տոննա տուֆ:

Share