Բաժին. Տնտեսական

2016թ. հունվարից կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ներ փոքր տնտեսվարող սուբյեկտների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարությունն ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք պայմանավորված են փոքր տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. հունվարի 1-ը հետաձգմամբ: Այդ ընթացքում կշարունակեն տրամադրվել փոքր տնտեսվարող սուբյեկտների կողմից հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոններ, որոնք նույնպես մասնակցում են հարկային վարչարարության օժանդակության նպատակով վիճակահանության անցկացմանը: Որպես պարգևավճար սահմանված համապատասխանաբար 10 և 5 ավտոմեքենաների հարաբերակցությունը փոխարինվել է 5 և 10 հարաբերակցությամբ՝ հաշվի առնելով դարձերեսին հատուկ համարներ պարունակող ՀԴՄ կտրոնների քանակը օբյեկտիվորեն քիչ լինելու հանգամանքով: Որոշման ընդունմամբ կապահովվի ՀՀ տարածքում ապրանք ձեռք բերող կամ ծառայություն ստացող ֆիզիկական անձանց կողմից բոլոր տեսակի ՀԴՄ-ների կիրառման նկատմամբ հանրային հսկողության մեխանիզմների հավասարաչափ կիրառումը:

Share